Jump to content

Մարկոս Անտոնիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Անտոնիոս
Marcus Antonius
Հյուպատոս
 մ. թ. ա. 34
Տրիումվիր
մ. թ. ա. 43 - 33
Հյուպատոս
 մ․ թ․ ա․ 44
Magister equitum
մ․ թ․ ա․ 48 - 47
 
Մասնագիտություն՝ Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ծննդյան օր հունվարի 14, մ. թ. ա. 83
Ծննդավայր Հռոմ
Վախճանի օր օգոստոսի 1, մ. թ. ա. 30 (53 տարեկան)
Վախճանի վայր Ալեքսանդրիա
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Մարկոս Անտոնիոս Կրետիկոս[1][2][2]
Մայր Julia?[1][2][2]
Ամուսին Fadia?[1][2][2], Antonia Hybrida Minor?[1][2][2], Fulvia?[1][2][2], Octavia the Younger?[1][2][2] և Կլեոպատրա[1]
Զավակներ Antonia?[1], Marcus Antonius Antyllus?[1], Iullus Antonius?[1][2][2], Cleopatra Selene II?[1], Ալեքսանդրոս Հելիոս[1], Antonia Major?[1], Անտոնիա կրտսեր[1] և Ptolemy Philadelphus?[1]

Մարկոս Անտոնիոս[3] (մ. թ. ա. 83[2], Հռոմ, Հին Հռոմ[4] - մ. թ. ա. 30[2], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[5][6][7]), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37 թվականին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39 թվականին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36 թվականին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Փրաասպա (այժմ՝ Թախթ-ի Սոլեյման) քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34 թվականին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31 թվականին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդր Հելիոսը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31 թվականին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։

Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։

Ծագում, երիտասարդություն և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Անտոնիոսը սերում է Հռոմում հայտնի ընտանիքից, որը պատկանում էր իշխող նեղ ազնվական ընտրախավին՝ նոբիլիտետին։ Նրա հայրը Մարկոս Անտոնիոս Կրետիկն էր (այսինքն՝ «Կրետացի»), մայրը՝ Յուլիան։ Անտոնիոսները հին տոհմ էին, որի ներկայացուցիչները դեռևս մ. թ. ա. 5-րդ դարում Հռոմի Հանրապետությունում բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Անտոնիոսներից մեկը մասնակցել է տասներկու աղյուսակների հայտնի օրենքների հրապարակմանը։ Հիմնականում դրանք տոհմի պատրիցիական ճյուղի ներկայացուցիչներ էին, իսկ պլեբեյական ճյուղը, որին պատկանում էին նաև Մարկոսի նախնիները, ավելի ուշ են նշանավորվել։ Միայն մ. թ. ա. 99 թվականին ապագա եռապետ Մարկոս Անտոնիոսի պապը, որին «Հռետոր» էին անվանում, ընտանիքում առաջինը հասավ հյուպատոսի, իսկ երկու տարի անց՝ ցենզորի պաշտոնին։ Մ. թ. ա. 87 թվականին, Գայոս Մարիոսի հրամանով[8], նրան մահապատժի ենթարկեցին, սակայն նրա որդուն հաջողվեց խուսափել հետապնդումից։ Հնարավոր է, ապագա եռապետի հայրն ու հղի կինը ստիպված են եղել թաքնվել[9]։ Անտոնիոսները, հին հռոմեական շատ ընտանիքների նման, ունեին իրենց ծագման մասին մի ընդհանրական առասպել, ըստ որի իրենց տոհմի ծագումը կապում էին Հերակլեսի որդի Անտոնի հետ։

Անտոնիոսի մայրը սերում էր Հուլիոսների հին ազնվականական տոհմից և Հուլիոս Կեսարի ու Օկտավիանոս կայսեր հեռավոր ազգականներից էր։ Համենայն դեպս, Հուլիոսների այն ճյուղը, որին պատկանում էր Անտոնիոսի մայրը, Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի կողմնակից էր և սերտ հարաբերություններ չէր պահպանում Կեսարի և Օկտավիանոսի այն ազգականների հետ, որոնք Գայ Մարիայի կողմնակիցներն էին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 http://www.strachan.dk/family/antonius.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Digital Prosopography of the Roman Republic
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
  4. 4,0 4,1 http://www.city-data.com/world-cities/Rome-History.html
  5. 5,0 5,1 http://search.informit.com.au/fullText;dn=700028765003471;res=IELHSS
  6. 6,0 6,1 http://www.cleveland.com/books/index.ssf/2010/12/stacy_schiff_conjures_a_fascin.html
  7. 7,0 7,1 http://www.jstor.org/stable/266823
  8. Huzar E. Mark Antony: A Biography. — Minneapolis: University of Minnesota Press, 1978. — P. 14.
  9. Goldsworthy A. Chapter IV. The Orator, the Spendthrift and the Pirates // Antony and Cleopatra. — New Haven; London: Yale University Press, 2010. — P. 52–66.
  10. Huzar E. Mark Antony: A Biography. — Minneapolis: University of Minnesota Press, 1978. — P. 12.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455